.jpg)
Կյուրի. «Բարսելոնի» ցուցակում Նեյմարն առաջինն է»
Անդրե Կյուրին այն գործակալն է, ով «Բարսելոնին» օգնում է իրականացնել Հարավային Ամերիկայի հետ կապված տրանսֆերները, ինչպես նաև կատալոնյան թիմի նախագահ Սանդրո Ռոսսելի վստահված անձն է: Նա խոսել է «Սանթոսի» հարձակվող Նեյմարի հնարավոր տեղափոխության մասին:
«Բարսելոնը» հետաքրքրված է Նեյմարի ծառայություններով: Ցուցակում նա առաջինն է, ում կատալոնցիներն առաջիկայում ցանկանում են հրավիրել: Երբ Նեյմարը պատրաստ լինի լքել «Սանթոսը», այդ ժամանակ էլ կսկենք նրա հետ բանակցություններ վարել:
Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք սպասել մինչև աշխարհի 2014 թ. առաջնության ավարտը, սակայն հնարավոր է, որ պայմանավորվածություն ձեռք բերենք արդեն առաջիկա ամռանը: Մեսսին, Խավին և Ինյեստան գրկաբաց սպասում են բրազիլացուն: Բացի այդ, Նեյմարի տեղափոխությունը վերջ կդնի կախվածությանը Մեսսիից, իսկ «Սանթոսին»` Նեյմարից»,- հայտարարել է Կյուրին: