Ճանապարհային պատահարների և դրա հետևանքով վիրավորների թվի աճ է գրանցվել
15/04/2013 13:20

Ճանապարհային պատահարների և դրա հետևանքով վիրավորների թվի աճ է գրանցվել

2013թ.-ին ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակը ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը գնահատեց բավարար: 

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ պատահարների ու վիրավորների թվի առումով աճ է գրանցվել, ինչը կապված է ԱՊՊԱ համակարգի ներդրման հետ, քանի որ մարդիկ փոքր քերծվածք ստանալու դեպքում էլ դիմում են բուժօգնության, մինչդեռ նախկինում բժշկի դիմում էին միայն ծայրահեղ դեպքերում:

«Այս ժամանակաշրջանում գրանցվել է 57 մահվան դեպք, որից երկուսը` անչափահաս են եղել, իսկ 50 ճանապարհատրանսպորտային պատահար եղել է անչափահասի մասնակցությամբ»,-պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցին, ասաց Ն. Սարգսյանը, նշելով, որ այս ցուցանիշը ևս աճ է գրանցել: 

Նորիկ Սարգսյանի խոսքով՝ վթարների թվի ավելացումը կապված է նաև նրա հետ, որ 2013 թ. Հայաստան 62 հազար տրանսպորտային միջոց է ներկրվել:

Ճանապարհային պատահարների և դրա հետևանքով վիրավորների թվի աճ է գրանցվել