«Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանի առողջական վիճակը վատացել է
15/04/2013 14:25

«Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանի առողջական վիճակը վատացել է

Այսօր «Բանդայի գործով» դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Քյարամ Ամոյանի առողջական վիճակը վատացել է: Շտապօգնություն են կանչել և դատական  նիստը անորոշ ժամանակով հետաձգվել է: «Կարծեմ, խնդիրը կապված էր գլխի հետ, սակայն նա իրեն ավելի լավ զգաց և դատական նիստի ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Ստեփան Ոսկանյանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 22-ին:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Քյարամ Ամոյանի առողջական խնդիրների պատճառով դատական նիստը ընդմիջվում կամ հետաձգվում է: 

Նախորդող հրապարակում` «Բանդայի գործով» նիստը հետաձգվել է.Ք.Ամոյանը առողջական խնդիրներ ունի

«Բանդայի» գործով դատը չի կայացել. Քյարամ Ամոյանը իրեն վատ է զգացել
 

 

«Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանի առողջական վիճակը վատացել է