.jpg)
Ռոբբի Ուիլյամսը ծրագրում է իր մահը
Բրիտանացի երգիչ, Take That խմբի նախկին մենակատար Ռոբի Ուիլյամսը հերթական անգամ անակնկալի է բերել իր երկրպագուներին: Այս անգամ երգիչը Daily Mirror-ին նա պատմել է, թե ինչպես է անցնելու իր հուղարկավորության արարողությունը:
«Երկար ժամանակ ես ցանականում էի, որ ինձ հուղարկավորեն հայրենի Սթոք-օն-Թրենդում` տատիկիս կողքին: Բայց հիմա ծրագրերս փոխվել են»,- ասել է երգիչն ու ավելացրել, որ շատ է ուզում թաղվել Լոս Անջելեսում:
Իր այս որոշումը երգիչը բացատրել է նրանով, որ իր կինը ամերիկուհի է ու մահվանից հետո էլ Ռոբի Ուիլյամսը ցանկանում է լինել կնոջ կողքին:
Հետաքրքիր է, որ Ուիլյամսն անգամ հատուկ երաժշտություն է գրել, որը հնչելու է իր հոգեհանգստյան արարողության ժամանակ: