«Օրենքով գող» Ռուբեն Սարգսյան. «Պրոֆեսոր»
15/04/2013 19:25

«Օրենքով գող» Ռուբեն Սարգսյան. «Պրոֆեսոր»

Ծնունդով Շիրակի մարզից Ռուբեն Սարգսյանը, ով քրեական աշխարհում հայտնի էր որպես Ռուբիկ «Պրոֆեսոր» 1980 թթ.-ին համարվում էր Մոսկվայի ամենաազդեցիկ քրեական հեղինակություններից մեկը:

Նրան վերագրում էին ինտելեկտուալ մեծ կարողություններ, ինչից ելնելով էլ նրա մականունն էր «Պրոֆեսոր»:

Սարգսյանը զբաղվում էր ոչ թե բռնություններով, այլ նախընտրում էր խաբեությունը՝ որպես մեթոդ:

Ռուբիկին շատերը ճանաչում էին որպես «Սպարտակ» սպորտային ընկերության շախմատային մարզիչ:

«Պրոֆեսորի» կենսագրության հետաքրքրիր դրվագներից մեկն այն է, որ նա Յապոնչիկից հետո եղել է Կալինա Նիկիֆորովայի 2-րդ ամուսինը:

Նիկիֆորովայի որդու`«օրենքով գող» Կալինայի հետ նա մասնակցում էր նրանց ընտանեկան ստվերային բիզնեսին:

1988 թ.-ի փետրվարի 26-ին «Պրոֆեսորը» կազմակերպել էր Նիկիֆորովայի հուղարկավորման արարողությունը` Երևանի կենտրոնական գերեզմանատանը:

Վերջին հրաժեշտը տալու համար Երևան էին ժամանել «օրենքով գող» Լևա Մխիթարովը, Ռաֆայել Բաղդասրյանը` «Սվո» Ռաֆ, ինչպես նաև՝ քրեական հեղինակություն Ալիմժան Տոխտախունովը` «Տայվանչիկ» մականունով:

Նշվում է, որ Սարգսյանը ապրում էր հանգիստ կյանքով՝ Մոսկվայի Լեֆորտովյան պուրակի հարևանությամբ:

2000 թ.-ին «Պրոֆեսորին» ձերբակալում են «Նոյ» ռեստորանում. ռուս իրավապահները նրա մոտ հայտնաբերում են հերոին:

2011 թ.-ի հունվարի 21-ին երկարատև ծանր հիվանդությունից հետո 68 տարեկանում «Պրոֆեսորը» մահանում է:

«Օրենքով գող» Ռուբեն Սարգսյան. «Պրոֆեսոր»