Սիրիա թռչող իրանական չորրորդ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Իրաքում
15/04/2013 20:41

Սիրիա թռչող իրանական չորրորդ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Իրաքում

Իրաքի իշխանությունների պահանջով՝ այսօր Սիրիա թռչող իրանական բեռնատար ինքնաթիռ է հարկադիր վայրէջք է կատարել Բաղդադի միջազգային օդանավակայանում:  Այս մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Իրաքի ավիացիոն կազմակերպության նախագահ Նադեր Բանդարը «Ֆրանս Փրեսս» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Սիրիա թռչող իրանական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել, որպեսզի քննության ենթարկվի, սակայն արդյունքում արգելված որևէ բան չի հայտնաբերվել:

Իրանական «ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ ս.թ. ապրիլի 8-ին, 9-ին և 11-ին ևս Իրաքի իշխանությունների պահանջով մեկական իրանական ինքնաթիռ էր հարկադիր վայրէջք կատարել:

Ըստ իրանական աղբյուրի՝ նախորդ ամիս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, երբ այցելել էր Իրաք, վարչապետ Նուրի ալ-Մալեքիի հետ հանդիպման ժամանակ պնդել էր, որ Իրանը Իրաքի օդային տարածքով զենք է տեղափոխում Սիրիա: ԱՄՆ պետքարտուղարն Իրաքի իշխանություններից պահանջել էր, որպեսզի այդ գործընթացի առնչությամբ համապատասխան գործողություններ իրականացնեն: 

Սիրիա թռչող իրանական չորրորդ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Իրաքում