.jpg)
Տարոն Մարգարյան. Կան թերացումներ, բայց շատ մարդիկ դրանց համար պատժվել են
Այո՛, առկա են բազմաթիվ խնդիրներ, այո՛, կան թերացումներ, սակայն բազմաթիվ մարդիկ այդ թերացումների համար պատժվել են, և այսօր մենք ներկայանում ենք մի թիմով, որը պատրաստ է բեղուն աշխատանքի: Այս մասին այսօր Այսօր Աջափնյակ վարչական շրջանի 15-րդ թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը.
«Հանրապետական կուսակցությունը, գնալով Երևանի ավագանու ընտրություններին, պարզորոշ գիտակցում է, որ Երևան քաղաքում առկա են բազմաթիվ խնդիրներ, սակայն նաև վստահ է, որ դրանք լուծման ճանապարհին են, և ավելի լավ Երևան ունենալու համար անհրաժեշտ է ժողովրդի վստահություն և աշխատանքի շարունակություն»,- ասաց Տարոն Մարգարյանը:
Ինչ վերաբերում է հենց Աջափնյակի խնդիրներին, Տարոն Մարգարյանը նշեց, որ այստեղ կան վթարային շենքեր, կան շենքեր, որոնք ունեն վերելակների, ոռոգման ցանցի և այլ խնդիրներ.
«Ավելի լավ Երևան ունենալու համար մենք պետք է ունենանք ավելի լավ թաղամաս և ավելի լավ վարչական շրջան»,- ընդգծեց Տարոն Մարգարյանը: