Տիգրան Սարգսյանն ու ԼՂՀ վարչապետը քննարկել են կենսաթոշակային բարեփոխումները
15/04/2013 18:13

Տիգրան Սարգսյանն ու ԼՂՀ վարչապետը քննարկել են կենսաթոշակային բարեփոխումները

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Արցախում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: 

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում այդ ոլորտում իրականացվող բարեփոխումներին և այդ ուղղությամբ փորձի փոխանակմանը:

Այնուհետև քննարկվել են ԼՂՀ-ում կուտակային կենսաթոշակային և անձնավորված հաշվառման համակարգերի, կենսաթոշակային ֆոնդերի ներդրման, ինչպես նաև՝ տեղեկատվական համալիր բազաների ձևավորման նպատակով կատարվող բարեփոխումներին առնչվող հարցեր: 

Տիգրան Սարգսյանն ու ԼՂՀ վարչապետը քննարկել են կենսաթոշակային բարեփոխումները