Հայ ակրոբատիկները մեդալներով են վերադարձել Բելառուսից
16/04/2013 19:35

Հայ ակրոբատիկները մեդալներով են վերադարձել Բելառուսից

Հայ ակրոբատիկ մարմնամարզիկները մեդալներով են վերադարձել Բելառուսում կազմակերպվող ամենամյա միջազգային մրցաշարից: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացրել են «Գյումրու մարմնամարզիկ» մարզադպրոցի մարզիկները: Աղջիկների եռյակ ձևում հանդես են եկել Գայանե Քոչարյանը, Հասմիկ Սիմոնյանը և Քրիստինե Շիմալյանը, խառը տղա-աղջիկ զույգ ձևում՝ Արմեն Սիմոնյանը և Գոհար Կարապետյանը, իսկ աղջիկների զույգ ձևում՝ Գոհար Գրիգորյանը և Անահիտ Գինոսյանը: Պատվիրակության կազմում Բելառուս է մեկնել նաև մարզիչ Արմինե Հովսեփյանը:

Բոլոր մարզիկներն իրենց ձևերում գրավել են 2-րդ տեղը և արժանացել մեդալների, հավաստագրերի ու հուշանվերների: Հայ ակրոբատիկների եռյակը մրցել է 11-16 տարեկանների տարիքային խմբում, իսկ խառը և աղջիկների զույգերը՝ մեծահասակների խմբում՝ սպորտի վարպետի ծրագրով:

Նշենք, որ մրցաշարին մասնակցել են շուրջ 200 մարզիկներ 6 երկրների 18 թիմով՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Մոլդովայից և Մերձդնեստրովյան հանրապետությունից:

Հայ ակրոբատիկները մեդալներով են վերադարձել Բելառուսից