.jpg)
Բելգիայում սիրիացի ապստամբների համար գրոհայիններ են հավաքագրել
Բելգիայի ոստիկանությունը ապրիլի 16-ին ռեյդեր է իրականացրել տեղական ծայրահեղական իսլամիստների դեմ, որոնք գրոհայիններ էին հավաքագրում Սիրիայի ապստամբ բանակի համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ստուգումներ անցկացվել են Անտվերպեն, Վիլվորդ և Մեխելեն քաղաքների 46 հասցեներում: Դեռ չեն նշում ձերբակալվածների հստակ թիվը, սակայն մեղադրում են ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու մեջ: Ոստիկանությունը խոստացել է հատուկ գործողության մանրամասները ներկայացնել ավելի ուշ:
Այս պահին հայտնի է, որ ձերբակալվածների թվում է Բելգիայի իսլամիստների առաջնորդ Ֆուադ Բելկասեմը, ով բազմիցս հանդես էր գալիս որպես «Sharia4Belgium» կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ: Այդ կազմակերպությունը պահանջում էր Բելգիայում շարիաթ հաստատել:
Ինչպես նշում է France-Presse գործակալությունը, Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսվելուց ի վեր ապստամբներին է միացել 80 բելգիացի: Ընդհանուր առմամբ, Սիրիայի ապսատմբներին են միացել Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Իռլանդիայի, Հոլանդիայի մոտ 600 քաղաքացի: