.jpg)
ՀՀ ԱԳՆ. Բոստոնի պայթյունի հետևանքով տուժած հայերի մասին տեղեկություն չկա
Բոստոնյան մարաթոնի ժամանակ այսօր տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների կամ հայերի մասին տեղեկություններ չկան։ Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից:
Նախարարությունից հայտնում են, որ Վաշինգոտնում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Մասաչուսեթսի նահանգային և Բոստոնի քաղաքային իշխանությունների հետ։
Այլ տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում:
Նախորդող հրապարակում՝ ԱՄՆ Բոստոնի Քոփլի հրապարակում 2 պայթյուն է որոտացել. Կան զոհեր և վիրավորներ