Աշխատանքի և սոցիալական հարցերի աշխատակազմի մեքենան կօտարվի
16/04/2013 19:57

Աշխատանքի և սոցիալական հարցերի աշխատակազմի մեքենան կօտարվի

Ապրիլի 18-ի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ՎԱԶ 2107 մակնիշի տրանսպորտային միջոցը` պետհամարանիշը 367 LL 11, թողարկման տարեթիվը՝ 2004 թվական օտարել դասական աճուրդով:

Աճուրդ անցկացնելու համար կառավարությունը համապատասխան թույլտվություն է տալու ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայի մեկնարկային գինը սահմանված է 1568.0 հազ. դրամ: Աճուրդը կանցկացվի եռամսյա ժամկետում:
 

Աշխատանքի և սոցիալական հարցերի աշխատակազմի մեքենան կօտարվի