Հայ շախմատիստները` Դուբայում
16/04/2013 18:15

Հայ շախմատիստները` Դուբայում

Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը Դուբայում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր և 192 մասնակիցների մեջ գրավեցին համապատասխանաբար 10-րդ և 13-րդ տեղերը:

Միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը վաստակեց 6, գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը և Լիլիթ Գալոյանը` 5-ական միավոր: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
7,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Ալեքսանդր Ռախմանովը (Ռուսաստան):

Հայ շախմատիստները` Դուբայում