.jpg)
«Քո ողջ սրտով» ֆիլմը նվիրված է հայ գրքի դժվար, երբեմն ողբերգական ուղուն
«Քո ողջ սրտով» ֆիլմը նվիրված է հայ գրքի դժվար, երբեմն ողբերգական ուղուն` ձեռագրից մինչև տպագիր առաջին հրատարակությունը, ինչպես նաև՝ այն ստեղծողների մասին: Այս մասին հայտնում է tvkultura.ru-ն:
Հայ գիրքը ոչ միայն պահպանել է հայերի միասնականությունը հայ ազգի համար դժվար ժամանակաշրջանում, այլև դարձել հավատի և հոգևորի մարմնացում:
Ֆիլմի նկարահանմանը մասնակցել են քանդակագործ Ռոբերտ Ասկարյանը, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ցուցասրահների վարիչ Աիդա Չարխչյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, Արցախի արքեպիսկոպոս Պարգևը, զբոսավար Ելենա Անանյան, Էջմիածնի գրադարանի տնօրեն Ազատ Բոզոյանը, Շուշիի թանգարանի բաժնի վարիչ Աշոտ Հարությունյանը: