.jpg)
Ադրբեջանի և Հյուս. Կորեայի բռնապետերը աշխարհի հետ շանտաժի լեզվով են խոսում
«Foreign Policy Journal»-ը տպագրել է Հյուսիսային Կորեայի և Ադրբեջանի լարված հռետորաբանության վերաբերյալ` «Հարձակումը կանխարգելող էֆեկտիվ որոնում» խորագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի՝ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի վրա հարձակում գործելու վերջերս արված սպառնալիքը, շարունակվում է համաշխարահային անհանգստության աղբյուր լինել:
Հարավային Ասիայի տարածաշրջանում ագրեսիվ հռետորաբանությունը հանգեցրել է լարվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև՝ միջուկային հարվածների ռիսկի: Անկախ նրանից, թե որքան լուրջ կարող են լինել այդ սպառնալիքները, նրանք վտանգում են տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը` հանգեցնելով իրավիճակի սրման և պատերազմի հավանականության մեծացման:
Անպատասխանատու և անկանխատեսելի Հյուսիսային Կորեայի տոտալիտար ռեժիմն անընդհատ աշխարհին շանտաժի ենթարկելու հարցում լարված հռետորաբանությունն օգտագործում է որպես քաղաքական գործիք:
Ամերիկյան ու միջազգային գործիչներն արձագանքել են այս հայտարարությանը. ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Փխենյանի սպառնալիքները Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների նկատմամբ որակել է սադրիչ, վտանգավոր և անխոհեմ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը (ծագումով Հարավային Կորեայից), Հյուսիսային Կորեայի վարքը նկարագրել է որպես «միջազգային հանրության հետ բախում»: Այս ամենը դատապարտել են մի շարք այլ երկրներ:
Ասիայի մյուս կողմում` Ադրբեջանում, մեկ այլ բռնակալ, ով նույնպես ժառանգել է իշխանությունը հորից` Իլհամ Ալիևն անընդհատ օգտագործում է ռազմատենչ հռետորությունն և սպառնում վերսկսել պատերազմը հարևան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ: Ալիևը և նրա վարչակազմը հայտնի են որպես ամենակոռումպացվածն աշխարհում: Նավթաարդյունաբերությունից եկած շահույթը Ալիևը և ընտանիքը թաքցնում են օֆշորային գոտիներում:
Ինչպես Հյուսիսային Կորեայի, այնպես էլ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները չպետք է անտեսել, քանի որ Հարավային Կովկասում նոր պատերազմը կարող է աղետի հանգեցնել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը ինտեսիվ զինվում է, նոր պատերազմը կարող է ավերել մի ամբողջ տարածաշրջան և հակամարտության բոլոր կողմերի համար առաջացնել ծանր հումանիտար հետևանքներ:
Ալիևը պետք է դադարեցնի իր ատելություն սերմանող հռետորությունը և պատրաստի իր երկիրը խաղաղության` բացառելով ռազմական լուծումները և զերծ մնալով սպառնալիքներից, ուժի կիրառումից: Հակառակ դեպքում, մինչ զենքերով սպառնալը, բոլոր տեսակի բռնապետերը կշարունակեն շանտաժի ենթարկել աշխարհը, միաժամանակ ձգտելով իրենց բռնատիրական համակարգերում պահպանել իրենց հայրենակիցներին որպես գերի: