.jpg)
Գրիգորի Լեպսը «Դեղին թերթից» 1 մլն ռուբլի է պահանջում
Գրիգորի Լեպսը հայց է ներկայացրել դատարան «Դեղին թերթի» դեմ` առանց իր հետ համաձայնեցնելու կասկածելի ռեյտինգում իր նկարի օգտագործման և իր հասցեին վիրավորանքներ հասցնելու համար: Այս մասին գրում է lifenews.ru-ն:
Այս անգամ նա պահանջում է 1 մլն ռուբլի «Ոչ սեքսուալ աստղեր» անվանակարգում իր նկարի տպագրության համար: Երգիչը վիրավորական է համարել իր արտաքինի վերաբերյալ լրագրող և հեռուստալրագրող Օտար Կուշանաշվիլիի մեկնաբանությունը:
Գործով առաջին դատական նիստը կկայանա ապրիլի 16-ին:
Նշենք, որ «Դեղին թերթի» հետ նախորդ դատական գործընթացի ժամանակ դատարանը հօգուտ երգչի թեթրի խմբագրությունից գանձել էր 100 հազար ռուբլի, թեև Գ. Լեպսը պահանջում էր 1 մլն ռուբլի: