«Ժառանգությունը» հանրահավաքներ կանցկացնի նաև մայիս ամսին
16/04/2013 16:13

«Ժառանգությունը» հանրահավաքներ կանցկացնի նաև մայիս ամսին

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 15.04.2013թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Ժառանգություն»  կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի 11.04.2013թ. իրազեկումը՝ ս/թ. մայիսի 1-ից 12-ը  ժամը 11.00-23.00-ը Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի կայքից:

Նշենք, որ մինչ այդ քաղաքապետարանն ի գիտություն էր ընդունել մինչև ապրիլի 30-ը Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ա. Մարտիրոսյանի` հանրահավաքներ անցկացնելու դիմումը: 

«Ժառանգությունը» հանրահավաքներ կանցկացնի նաև մայիս ամսին