.jpg)
Թետչերի հուղարկավորությանը Հայաստանից կմեկնի Հերմինե Նաղդալյանը
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի հուղարկավորության արարողությանը Հայաստանը կներկայացնի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:
Պատվիրակություն, որպես այդպիսին, ինչպես ասաց Գ. Պողոսյանը, չի մեկնի Մեծ Բրիտանիա, այլ ԱԺ փոխնախագահը կներկայացնի Հայաստանը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը կյանքից հեռացել է 87 տարեկան հասակում ապրիլի 8-ին: Մ Թետչերի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը` ապրիլի 17-ին, Սբ. Պողոս տաճարում: