Օգտկար խորհուրդներ` մեղրից
16/04/2013 20:36

Օգտկար խորհուրդներ` մեղրից

Հնում մեղրից պատրաստում էին օգտակար թուրմեր, քանի որ այն պարունակում է մարդու օրգանիզմի համար շատ արժեքավոր կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք տալիս են էներգիա, լավացնում են արյան որակը և, ընդհանուր առմամբ, ամրացնում են օրգանիզմը:

Պերգամոնով մեղրն օգտակար է հատկապես տղամարդկանց համար: Պերգամոնը մեղրածախկափոշային զանգված է, որը հարուստ է ճարպերով և ամինաթթուներով, K վիտամինով և B խմբի վիտամիններով, միկրո և մակրոէլեմենտներով, ֆերմենտներով, ինչպես նաև հորմոնանման նյութերով: Այդ խառնուրդը շատ սննդարար է և առողջարար: Այն հիանալի է ազդում մարդու սիրտանոթային համակարգի գործունեության վրա:

Մեղրը կարելի է օգտագործել նաև կաթի հետ: Մրսածության, չոր հազի, անգինայի ժամանակ խորհուրդ է տրվում խմել խոտաբույսերից պատրաստված մեղրով թեյ: Քնից առաջ մեղրով թեյը հանգստացնում է նյարդային համակարգը և նպաստում է հանգիստ քնին: Իսկ հունական ընկույզով և մեղրով թեյը կբարձրացնի Ձեր օրգանիզմի դիմադրողականությունը, տղամարդկանց մոտ կամրապնդի սեռական համակարգը:

Մեղրը պարունակում է ածխաջրեր, սպիտակուցներ, ինչպես նաև այլ օգտակար վիտամիններ: Սակայն պետք է հիշել, որ մեղրը մեծ քանակությամբ շաքարավազ է պարունակում, իսկ դա կարող է դառնալ դիաբետի առաջացման պատճառ:  

Օգտկար խորհուրդներ` մեղրից