Հ. Խուրշուդյան. «Բարև» դաշինքի ծրագիրը պատրաստ է և շուտով կհրապարակվի
16/04/2013 18:57

Հ. Խուրշուդյան. «Բարև» դաշինքի ծրագիրը պատրաստ է և շուտով կհրապարակվի

«Ծրագիրը վաղուց պատրաստ է, ուղղակի քանի որ մինչև վերջին երկու օրը դեռ բանավեճեր ու քննարկումներ էին ընթանում, ձգձգում էինք հրապարակելը»,- պատասխանելով հարցին, թե` պատրա՞ստ է արդյոք «Բարև» դաշինքի նախընտրական ծրագիրը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

«Ամեն դեպքում, եթե ոչ այսօր, ապա վաղը այն կայքում տեղադրված կինի»,- հավելեց նա:

Մեր հարցին, թե` այժմ նախընտրական ծրագրի հրապարակված չլինելու պարագայում ինչպե՞ս է ընթանում դաշինքի նախընտրական քարոզարշավը, Հ. Խուրշուդյանը պատասխանեց, թե ինքը տեղյակ չէ և առաջարկեց ավագանու ընտրությունների հետ կապված հարցերով զրուցել ավագանու ցուցակի մամլո պատասխանատու, «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանի հետ:

Մեզ հետ զրույցում «Բարև Երևան» դաշինքի մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը նշեց, որ «մեր ծրագիրը պատրաստ է, սակայն մենք դեռևս պրեզենտացիա չենք արել մեր ծրագիրը և այն կներկայացնենք հանրությանը այս մեկ-երկու օրվա ընթացքում»:

Նա նշեց, որ վաղվանից «Բարև Երևանը» մեկնարկելու է իր քարոզարշավային հանդիպումները քաղաքացիների հետ:

«Մենք մինչ այս պահը տարածքներում զբաղվել ենք կազմակերպչական հարցերով, թե ինչպես պետք է իրականացնենք քարոզարշավը»,- ասաց բանախոսը:

Ըստ նրա՝ հանդիպումները ու բուն քարոզարշավը կմեկնարկի արդեն վաղվանից:

Հ. Խուրշուդյան. «Բարև» դաշինքի ծրագիրը պատրաստ է և շուտով կհրապարակվի