Հայկական զինված ուժերի զինանոց. «Տոչկա -Ու» համալիրներ (Տեսանյութ)
16/04/2013 20:31

Հայկական զինված ուժերի զինանոց. «Տոչկա -Ու» համալիրներ (Տեսանյութ)

«Տոչկա-Ու» գերճշգրիտ խոցման համալիրների արտադրությունը սկսվել է 1968 թ.-ի մարտի 4-ին` ԽՍՀՄ կառավարության հատուկ որոշման համաձայն: Համալիրի կոնստրուկտորն է Ս. Պ. Նեպոբեդիմին, իսկ համալիների ստեղծման գործարանը գտնվում էր Վոլգոգրադ քաղաքում:

Համալիրը նախատեսված է հակառակորդի խորը թիկունքում տեղակայված թիրախների խոցման համար, այդ թվում՝ հետախուզական համակարգերի, զորքերի կառավարման կետերի խոցման, ինքնաթիռների և ուղղաթիռների կայանատեղիների ոչնչացման համար:

«Տոչկա» համալիրների առաջին նմուշները զորքերին են փոխանցվել 1971թ.-ին: Արևմուտքում «Տոչկա-Ու» համակարգերը անվանում են SS-21 «Scarab»: Համալիրի խոցման հեռահարությունը կազմում է նվազագույնը` 15 կմ,  առավելագույնը` 120 կմ:

Մինչ այդ, համալիրի արդիականացման և խոցման հեռահարությունը մեծացնելու աշխատանքներ էին տարվել 1986-1989թթ.-ին` Ռուսաստանի Կապուստին Յար զորավարժարանում:

«Տոչկա-Ու»-ն կարող է մտնել մոտոհրաձգային կամ տանկային դիվիզիայի կազմի մեջ և յուրաքանչյուր հրթիռային դիվիզոն ունի 2-3 համալիրներ: Շահագործման առավելագույն ժամկետները առնվազն 10 տարի, որից 3 տարին`դաշտային պայմաններում:

Համալիրները գտնվում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազաստանի, Սիրիայի և Հայաստանի ու մի շարք այլ երկրների զինված ուժերի տրամադրության տակ:

Հայկական զինված ուժերի զինանոց. «Տոչկա -Ու» համալիրներ (Տեսանյութ)