.jpg)
Ժամանակակից մարդիկ 15 տարի ավելի արագ են ծերանում, քան իրենց նախնիները
Հոլանդիայի առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ժամանակակից մարդիկ 15 տարի ավելի արագ են ծերանում, քան նրանց ծնողները և նախնիները: Պատճառն այն է, որ ժամանակակից մարդիկ, ի տարբերություն իրենց նախնիների, ավելի շատ են տառապում հիպերտոնիկ հիվանդություններով, շաքարային դիաբետով և գիրության ախտանիշներով: Այս մասին գրում է medikforum.ru կայքը:
Նման եզրակացության գիտնականները եկել են 20, 30, 40, 50 տարեկան 6000 չափահաս մարդու վրա փորձարկումներ անելուց հետո: Արդյունքում՝ գիտնականներն ապացուցել են, որ կրտսեր սերունդը «թույլ առողջություն» ունի:
Մասնավորապես՝ 30-ամյա տղամարդկանց 20 %-ն ավելի հակված է քաշն ավելացնելու հիվանդությամբ, քան՝ նախորդ սերունդը: Նույնը, ըստ ուսումնասիրության, վերաբերում է նաև նույն տարիքի կանանց:
Որպեսզի կյանքից 15 տարի շուտ չծերանալ և չհեռանալ, գիտնականները երիտասարդներին խորհուրդ են տալիս վերահսկել քաշը, հավատարիմ մնալ առողջ սննդակարգին և զբաղվել սպորտով: