Ագուերո. «Ես չափազանց զգացմունքայնորեն արձագանքեցի»
17/04/2013 20:31

Ագուերո. «Ես չափազանց զգացմունքայնորեն արձագանքեցի»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ցավում է «Չելսիի» հետ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի խաղում իր կատարած արարքի համար: 82-րդ րոպեին նա հրեց «կապույտների» պաշտպան Դավիդ Լուիսին, իսկ այնուհետև կանգնեց նրա ոտքի վրա:

«Ես արդեն կապվել եմ Դավիդ Լուիսի հետ և ներողություն եմ խնդրել նրանից,- գրել է Ագուերոն տվիտտերյան իր էջում:- Ես չափազանց զգացմունքայնորեն արձագանքեցի, բայց այդպես չպետք է լիներ»:

Նշենք, որ Ագուերոն իր արարքի համար չի պատժվել ոչ խաղի ժամանակ, ոչ էլ հետո:

Ագուերո. «Ես չափազանց զգացմունքայնորեն արձագանքեցի»