.jpg)
Մեխիկոյում, Ստոկհոլմում և Ջակարտայում ՀՀ դեսպանություններ կստեղծվեն
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին:
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ.
Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ստեղծել Հայաստանի Հանրապետության դեսպանություն (նստավայրը՝ Մեխիկո), Շվեդիայի Թագավորությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության դեսպանություն (նստավայրը՝ Ստոկհոլմ), Ինդոնեզիայի Հանրապետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության դեսպանություն (նստավայրը՝ Ջակարտա)»,- ասված երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից ստացված հաղորդագրության մեջ: