.jpg)
Ա. Բախշյան. Մեր երկրի մենաշնորհային իրավիճակը ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն միասին են արել
Հայաստանի կառավարման համակարգի փոփոխությունը մենք սկսելու ենք Երևանից: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև Երևան» դաշինքի երկրորդ համարը ներկայացնող Անահիտ Բախշյանը և հավելեց, թե իրենց շարժումը հասել է կարևոր փուլի:
Նշենք, որ հանդիպումը կայացավ Գարեգին Նժգեհ հրապարակում, ուր «Բարև Երևան» դաշինքն առաջնորդող Արմեն Մարտիրոսյանը, նաև ավագանու թեկնածուներ Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը հասան քայլերթով. ամեն մեկը այդ վարչական շրջանի մի փողոցից էր սկսել իր երթը: Ճանապարհին նրանք մոտենում էին անցորդներին, մտնում խանութներ` փոխանցելով իրենց դաշինքի բուկլետը:
Անահիտ Բախշյանը, դիմելով քաղաքացիներին, առաջարկեց օրինակելի, վստահելի քաղաքացիներին համալրել իրենց վստահված անձանց բանակը. «Դրա անհրաժեշտությունը մեծ է»:
Խոսելով ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի մասին` Ա. Բախծյանն ասաց. «Քարոզարշավի ժամանակ տարբեր քաղաքական ուժեր, որոնք չգիտես ուր էին նախագահական ընտրությունների ժամանակ` ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, այսօր բոլորը զինված, որպես ընդդիմություն, ուզում են գրավել մեր հասարակության ուշադրությունը: Խնդրում եմ ուշադիր լինեք, չմոռանաք թե ովքեր են նրանք, հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որը Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ մի սիամական երկվորյակ է»,- ասաց նա և հավելեց, թե նրանց միջև ոչ մի տարբերություն չկա, և «մեր երկրի այդ միակուսակցական, մենաշնորհային իրավիճակը ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն միասին են արել»: