Աբիդալին աշխատանք կառաջարկվի «Բարսելոնի» համակարգում
17/04/2013 21:07

Աբիդալին աշխատանք կառաջարկվի «Բարսելոնի» համակարգում

Ինչպես տեղեկացնում են իսպանական մի շարք հայտնի լրատվամիջոցներ, «Բարսելոնը» չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել թիմի ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալին, ով ենթարկվել էր լյարդի փոխպատվաստման: 

Նշվում է, որ կատալոնյան թիմի ղեկավարությունը մտադիր է Աբիդալին աշխատանք առաջարկել ակումբի համակարգում: Ամեն դեպքում` եթե պաշտպանը ցանկություն հայտնի շարունակել մարզական կարիերան, ապա նա ստիպված կլինի այլ թիմ փնտրել:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վերջերս խոստովանել էր, որ պատրաստ է ֆուտբոլ խաղալ ևս 1-2 տարի ու չի ցանկանում հեռանալ «Բարսելոնից»:

Ընդգծենք, որ նրա գործող պայմանագրի ժամկետը կատալոնյան թիմի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Աբիդալին աշխատանք կառաջարկվի «Բարսելոնի» համակարգում