.jpg)
Ապրիլի 30-ին ՀԱԿ-ն Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի
Ապրիլի 30-ին Հայ ազգային կոնգրեսն Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի նախկին քաղաքապետ, Ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը:
Վ. Խաչատրյանը հայտնեց, որ հանրահավաքին սպասվում են ավագանու թեկնածուների, քաղաքական կուսակցությունների ղեկավարների, ինչպես նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները:
Aysor.am-ի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն էլ ասաց, թե հանրահավաքի կիզակետում միայն ու միայն Ավագանու ընտրություններն են, իսկ թե ովքեր ելույթ կունենան, Արամ Մանուկյանը հստակ ոչինչ չասաց` նշելով, թե դեռ ճշտվում է: