«Ցեղասպանության հերքումը կրկնակի ցեղասպանություն է» (Տեսանյութ)
17/04/2013 20:14

«Ցեղասպանության հերքումը կրկնակի ցեղասպանություն է» (Տեսանյութ)

Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանը (AGMA)-ն «Youtube»-ում տեղադրել է հայերի և Դարֆուրի ցեղասպանությունների և հրեական Հոլոքոստի վերաբերյալ` «Ցեղասպանության հերքումը կրկնակի ցեղասպանություն է» վերնագրով տեսանյութ:

Այն սկսվում է Ադլոֆ Հիտլերի` 1939 թ-ի Լեհաստանը գրավելու նախօրեի հայտարարությամբ` «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»:

Փոքրիկ աղջնակը պատմում է, թե ինչպես կեսգիշերին թուրք ժանդարմները եկել ու հավաքել են իր գյուղի հայ տղամարդկանց:

«Ես հիշում եմ, որ իմ հայրը փորձում էր ժպտալ, երբ ինձ համբուրում էր, և ասաց, որ նա հետ կվերադառնա: Դրանից հետո նրանք հավաքեցին երեխաներին և ստիպեցին մեզ քայլել»:

Գերմանիա 1941 թ` փոքրիկ տղան պատմում է. «Քանի որ ինձ առանձնացրեցին իմ ծնողներից, իմ եղբայր Ջոզեֆը փորձում էր պայքարել: Նրանք կրակ բաց թողեցին եղբորս վրա: Իմ եղբայրը Ջոզեֆն առաջին մահացած մարդն էր, որ ես երբևէ տեսել էի»:

Դարֆուր 2010. փոքրիկ տղան պատմում է. «Ես թաքնվել էի իմ ծնողների մարմնի տակ: Հետո փախա դեպի մթութություն` իմ փոքրիկ եբայրը իմ հետևից: Նա մահացավ իմ ձեռքերում»:

«Ես չեմ ցանկանա դառնալ պատմության մեկ այլ գլուխ: Իսկ դո՞ւ»,- հարցնում են լացակումած երեխաները:

Հոլովակն ավարտվում է ամերիկացի փիլիսոփա Ջորջ Սանտայանանի հետևյալ ձևակերպումով. «Նրանք, ովքեր չեն կարող հիշել անցյալը, դատապարտված են կրկնելու այն»:

«Ցեղասպանության հերքումը կրկնակի ցեղասպանություն է» (Տեսանյութ)