.jpg)
Գերմանիայում անհայտ անձը մկնդեղով համեմված բլիթներով թունավորել է 25 մարդու
Գերմանիայում սինթետիկ նյութեր արտադրող ընկերության 25 աշխատակից թունավորվել է մկնդեղով համեմված բլիթներից:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ անհայտ անձը գործարանի մուտքի մոտ թողել է բլիթներով լի արկը, որի վրա գրված է եղել՝ «նվեր»:
Երբ ընկերության աշխատակիցները սկսել են զանգվածաբար դիմել բժիշկների օգնությանը, բլիթները ուղարկվել են լաբորատոր փորձաքննության:
Պարզվել է, որ բլիթների մեջ եղել է մկնդեղ: