.jpg)
Է. Նալբանդյան. Կապերը վերականգնելու համար Հունգարիան պետք է քայլեր անի
Հայաստանը միշտ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը Հունգարիայի հետ, բայց այդ ուղղությամբ Հունգարիան պետք է համապատասխան քայլեր կատարի: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԳՆ պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Էդվարդ Նալբանդյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաև իր հետագա պաշտոնավարման հարցին.
«Եթե դուք նկատի ունեք տարբեր բամբասանքները, որոնք տպվում են մեր թերթերի մեջ, ապա չեմ կարծում, որ դրանք մեկնաբանելու կարիք կա»,- ասել է Է. Նալբանդյանը: