Ջաբա Իոսելիանի. «Օրենքով գող» և բանաստեղծ
17/04/2013 20:59

Ջաբա Իոսելիանի. «Օրենքով գող» և բանաստեղծ

Ջաբա Իոսելիանին ծնվել է Թբիլիսիում, բավականին աղքատ ընտանիքում և դաժան միջավայրում ինքնահաստատվելու համար մանկուց դիմել է գողության: Առաջին անգամ քրեական աշխարհում ամենից շատ հարգված`«Գողություն» հոդվածի հատկանիշներով դատապարտվել է 16 տարեկան հասակում:

Ջաբան անազատության մեջ է եղել Ստալինի ժամանակաշրջանում` գողության և զինված հարձակման համար, իսկ Խրուշչևի ժամանակաշրջանում դատապարտվել է 25 տարվա ազատազրկման` զինված հարձակման և սպանության համար:

Իոսելիանին ազատ է արձակվում Բրեժնևի օրոք` մի խումբ գրողների միջնորդության շնորհիվ, որոնք նկատել էին Իոսելիանիի բանաստեղծական տաղանդը:

Վերջին անգամ նա ճաղերի հետևում է հայտնվել Էդուարդ Շևարդնաձեի օրոք. Ջաբան 5 տարի բանտում անցկացրեց նախագահի դեմ ուղղված մահափորձի համար:  2000 թ.-ին Շևարդնաձեն ազատ է արձակում Իոսելիանիին` համաներմամբ:

Հետխորհրդային ժամանակաշրջանում Իոսելիանին ստեղծեց և գլխավորեց «Մխեդրիոնի» խմբավորումը, որը մասնակցել է Վրաստանի տարածքում գրեթե բոլոր զինված հակամարտություններին և օգնել է Շևարդնաձեին վերադառնալու իշխանության:

1993 թ.-ի դրությամբ Ջաբան միանձնյա գլխավորում էր Վրաստանը և նրան էին ենթարկվում բոլոր կառույցները:

Իոսելիան  նաև 100 գիտական աշխատությունների, 3 գիտական մենագրությունների հեղինակ է, ինչպես նաև՝ հեղինակել է «Եռաչափություն» և «Երկիր Լիմոնիա» գրքերը:

Նշվում է, որ Ջաբա Իոսելիանիի պիեսները բեմադրվել են Թբիլիսիի բազմաթիվ թատրոններում և մեծ ժողովրդականություն են վայելել: 

Իոսելիանին մահացել է 2003 թ.-ի մարտի 4-ին` կաթվածից:

Ջաբա Իոսելիանի. «Օրենքով գող» և բանաստեղծ