.jpg)
17/04/2013 20:39
Ր. Հովհաննիսյանը Յագլանդին ներկայացրել է երկրի հետընտրական ճգնաժամը
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ: Այս մասին հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից:
Քննարկվել են կողմերին հուզող ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցեր: Անդրադարձ է եղել Հայաստանում ստեղծված հետընտրական ճգնաժամին և դրա հանգուցալուծման քաղաքական և ինստիտուցիոնալ ուղիներին: