.jpg)
Հարբած բուժքույրերը ծեծել են իրենց գինարբուքը խանգարող երեխաներին
Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում քրեական գործ է հարուցվել 2 բուժքույրերի նկատմամբ, որոնք դաժանորեն ծեծել են մանկահասակ երեխաներին:
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ կանայք որոշել են աշխատանքի վայրում գինարբուք կազմակերպել, սակայն այն պահին, երբ նրանք սկսել են իրենց խրախճանքը, հիվանդանոցում գտնվող երեխաներից ոմոնք արթնացել են և սկսել են լաց լինել:
Կատաղած կանայք հարձակվել և ծեծել են 3-ամյա տղային ու 10 ամսեկան աղջկան:
Բացի այդ, նրանք 7 ամսեկան երեխային փաթաթել են վերմակի մեջ և տարել են այլ սենյակ, որպեսզի նրա ձայնը չխանգարի իրենց:
Երեխաների մոտ հայտնաբերվել են քերծվածքներ և սալջարդներ: