Քիչ քանակությամբ խմիչքը չի վնասում հղիներին
17/04/2013 21:24

Քիչ քանակությամբ խմիչքը չի վնասում հղիներին

Հղիության ընթացքում թեթև ալկոհոլային խմիչքի օգտագործումը չի վնասում պտղի  վարվեցողական կամ հոգեկան զարգացմանը: Այս մասին է հաղորդում BBC լրատվական գործակալությունը:

Բրիտանիայում 10.534 յոթամյա երեխաների շրջանում, որոնց մայրերը հղիության ընացքում օգտագործել են քիչ քանակությամբ ալկոհոլ, ուսումնասիրություն է անցակցվել:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ տարբերությունը երկու խմբերի երեխաների մոտ շատ չնչին է եղել:

Ուսումնասիրության համահեղինակ պրոֆեսոր Իվոնն Քելլին Միջազգային տեղեկագիր պարբերականում նշել է. «Մենք գիտենք, որ հղիության ընթացքում խմիչքի չարաշահումը ունենում է վնասակար ազդեցություն, բայց խմիչքի քիչ օգտագործումը չի վնասում երեխայի զարգացմանը»:

Հարցվածների 57 տոկոսը նշել է, որ ձեռնպահ է մնացել խմիչքից, իսկ 23 տոկոսը նշել է, որ հղիության ընթացքում օգտագործել է քիչ քանակով ալկոհոլ:

Ուսումնասիրութան արդյունքները ցույց են տվել, որ այն երեխաները, որոնց ծնողները պասիվ, քիչ քանակով ալկոհոլ են ընդունել հղիության ընթացքում, մեծացել են առանց խնդիրների: Նրանք նույնիսկ ավելի հմուտ են, քան այն փոքրիկները, ում ծնողները ընդհանրապես չեն օգտագործել ալկոհոլ:

 

Քիչ քանակությամբ խմիչքը չի վնասում հղիներին