.jpg)
«Ռեալը», «Յուվենթուսն» ու «Ինտերը» կմասնակցեն ամերիկյան գերմրցաշարին
Իսպանական ու իտալական գրանդներ «Ռեալը», «Յուվենթուսը» և «Ինտերը» միմյանց հետ կհանդիպեն ամռանը ԱՄՆ-ում կայանալիք գերմրցաշարում: Այս մասին հայտնում է «Վաշինգտոն Փոսթը»: Շատ հեղինակավոր այս ընկերական մրցաշարի հանդիպումները կանցկացվեն ԱՄՆ-ի տարբեր մարզադաշտերում, իսկ վերջին 4 խաղը պլանավորված է կազմակերպել Մայամիում, օգոստոսի սկզբին: Հայտնի է, որ մինչ այդ հանդիպումները կկայանան Նյու Յորքում և Լոս Անջելեսում:
Մրցաշարին, ընդհանուր առմամբ, կմասնակցեն եվրոպական 8 թիմեր, սակայն մինչև հիմա հայտնի են միայն վերը նշված ակումբների անունները: