Սերժ Սարգսյանը շնորհավորել է եզդիական համայնքին՝ Նոր տարվա առթիվ
17/04/2013 11:29

Սերժ Սարգսյանը շնորհավորել է եզդիական համայնքին՝ Նոր տարվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ:

Մաղթում եմ, որ մեր երկրի եզդիների համար նոր տարին լինի հաջողությունների, երջանկության ու առատության տարի, և որ մեր եզդի հայրենակիցները պահպանեն ու զարգացնեն իրենց ազգային ու մշակութային ավանդույթները:

Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Այսօր մենք կիսում ենք ձեր ուրախությունը, և համոզված եղեք, որ մենք պատրաստ ենք եղբայրաբար կիսել նաև ձեր հոգսերը, որ ձեր համայնքի խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են:

Կրկին շնորհավորելով ավանդական տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ ամենայն բարիք»,- ասված է Նախագահի շնորհավորական ուղերձում:  

Սերժ Սարգսյանը շնորհավորել է եզդիական համայնքին՝ Նոր տարվա առթիվ