.jpg)
Սեյրան Օհանյանը Ռուսաստանում հանդիպել է Սերգեյ Շոյգույին
Այսօր աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն է ժամանել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Ս. Օհանյանը հանդիպել է ՌԴ ՊՆ Ս. Շոյգույի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ս.Օհանյանը և ՌԴ պաշտպանության նախարար Ս.Շոյգուն քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական երկկողմ համագործակցության ընթացիկ խնդիրները և հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ապահովմանը վերաբերող մի շարք արդիական հարցերի շուրջ, դիտարկել են տեսանելի հեռանկարում տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման փոխգործակցության ուղղությունները և հեռանկարները:
Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ամրապնդման դրական միտումները և հետագա զարգացման երկկողմ շահագրգռվածությունը: