Վ. Խաչատրյան. Իշխանությունը հավասար պայմաններ չի ստեղծել մրցակցության համար
17/04/2013 13:14

Վ. Խաչատրյան. Իշխանությունը հավասար պայմաններ չի ստեղծել մրցակցության համար

Երևանի ավագնու ընտրություններն ավելի շատ քաղաքական են, քան` ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններում իշխանությունը հավասար պայմաններ չի ստեղծել մրցակցության համար: Նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը Ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը:

Նա կարծում է, որ այս ընտրություններում վախի մթնոլոտն ավելի շատ է, քան նախագահական ընտրությունների ժամանակ. «Մենք հաղթելու հնարավորություն ունենք, քանի որ մարդիկ հոգնել են այս իշխանություններից»,- ասաց Վ. Խաչատրյանը և հավելեց, թե ոչ իշխանական ուժերը պետք է քաղաքական պայքարով հասնեն հաջողության:

Վ. Խաչատրյանը հավաստիացրեց, որ համագործակցության պատրաստակամություն կա ոչ միայն նախընտրական շրջանում, այլև` հետընտրականում համագործակցել ոչ իշխանական ուժերի հետ:

 

Վ. Խաչատրյան. Իշխանությունը հավասար պայմաններ չի ստեղծել մրցակցության համար