.jpg)
Վ.Խաչատրյանն իր ղեկավարման մասին. Ծառահատումներ եղել են՝ տաքանալու համար
Ինչպիսի ընտրություններ էլ լինեն, հաջողության չենք հասնի, եթե կառավարման համակարգում փոփոխություն չլինի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը:
ՀԱԿ-ի անհաջողությունները, նրա խոսքով, պայմանավորված են ոչ թե տնտեսական դրդապատճառներով, այլ` քաղաքական բնույթ ունեն, «քանի որ Հայաստանում չի գործում օրենք, Հայաստանում չկա ազատ մարդ»:
Խոսելով իր կառավարման տարիների մասին` Վ. Խաչատրյանը նշեց, որ ապօրինի սեփականաշնորհման գործընթաց իր ժամանակներում չի եղել, իսկ ինչ վերաբերում է կրակոցներին, ապա դրանք «օբյեկտիվ պատճառներով» եղել են, բայց դադարել են, երբ իշխանության է եկել Վանո Սիրադեղյանը:
«Ծառահատումներ եղել են, բայց տաքանալու համար, այլ ոչ թե կրպակներ կամ օբյեկտներ բացելու»,- ասաց նախկին քաղաքապետը և հավելեց, թե այն ժամանակ ծառերը փրկեցին քաղաքացիների կյանքը: