«Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնին մասնակցել է «Աբանամատը»
18/04/2013 20:16

«Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնին մասնակցել է «Աբանամատը»

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը «Հանդիպումներ Ռուսաստանում» ռուսալեզու թատրոնների միջազգային 15-րդ փառատոնին ներկայացրել է Սերգեյ Դովլաթովի պատմվածքների հիման վրա ստեղծված «Աբանամատ» բեմադրությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը: 

Փառատոնը անց է կացվել ապրիլի 9-14-ը Սանկտ-Պետերբուրգում: Փառատոնի շրջանակում Ալ. Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգի թատրոնների դերասանների և բեմադրիչների համար անցկացրել է վարպետության դասընթացներ:  

Նշենք, որ «Աբանամատ» բեմադրության պրեմիերան կայացել է 2011-ի դեկտեմբերի 16-ին: 

«Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնին մասնակցել է «Աբանամատը»