.jpg)
Ա. Մարտիրոսյանը, ամենայն, հավանականությամբ, երկուշաբթի օրը ցուցմունք կտա
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ամենայն հավանականությամբ, երկուշաբթի օրը ցուցմունք կտա Հատուկ քննչական ծառայությունում:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ա. Մարտիրոսյանը նշեց, որ այսօր իրեն զանգահարել են ՀՔԾ-ից և հայտնել, որ գործը գտնվում է իրենց վարույթում:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանների հետ բախման հետևանքով Արմեն Մարտիրոսյանը արյունոտ դեմքով բերման էր ենթարկվել ոստիկանություն:
Նախորդող հրապարակում` Արմեն Մարտիրոսյանի հետ կապված միջադեպի նյութերն ուղարկվել են ՀՔԾ
Արմեն Մարտիրոսյանն իրեն լավ է զգում. Այժմ հիվանդանոցում է