Ադրբեջանցի զինծառայողը կրակ է արձակել համածառայակիցների ուղղությամբ
18/04/2013 20:04

Ադրբեջանցի զինծառայողը կրակ է արձակել համածառայակիցների ուղղությամբ

Ադրբեջանցի զինծառայող Սաբուխի Օսմանլին, իրեն ամրակցված զենքից կրակ է բացել համածառայակիցներ Էլշադ Խաթամովի և Մովլուդ Մուրտուզալիևի ուղղությամբ, ինչի արդյունքում վերջիններս ծանր վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը փաստը հաստատել է՝ հավելելով, որ փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում:

Ադրբեջանցի զինծառայողը կրակ է արձակել համածառայակիցների ուղղությամբ