Կոշտուկներից կարելի է խուսափել
18/04/2013 20:29

Կոշտուկներից կարելի է խուսափել

Կոշտուկներ կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «ոսկրեր». թե ինչքան անհարամարություն է պատճառում` գիտի ունեցողը, սակայն քչերը գիտեն, որ այդ խնդիրը հնարավոր է վերացնելն:

Շատ շուտով ձմեռային կոշիկները գարնանայինով փոխարինելու ժամանակը կգա. ոմանց համար էլ մտահոգության նոր առիթ կստեղծվի, քանի որ նոր կոշիկը նոր անհարմարություն ու գլխացավանք կդառնա ոտքերի «ոսկրերի» կամ կոշտուկների պատճառով: Սովորաբար այդ կոշտուկները ժամանակի ընթացքում մեծանում են ու կարմրում, կոշիկը սկսում է հարել ու կոշտությունը վերածվում է վերքի:

Ոտքի մատների ձևախախտումը հաճախ է հանդիպում 45-55 տարեկան կանանց շրջանում, բայց եթե կա ժառանգական նախատրամադրվածություն, ապա նման կոշտուկներ կարող են առաջանալ նաև ավելի վաղ տարիքում: Տղամարդկանց մոտ նման շեղումներ նկատվում են վնասվածքի կամ հոդերի հիվանդության դեպքում: Իսկ ընդհանրապես, ըստ վիճակագրության, մարդկանց ընդամենը 30 տոկոսն ունի նորմալ ոտնաթաթ, մնացածի մոտ լինում է այս կամ այն շեղումը` տարբեր աստիճանի:

Հնում կոշտուկները պարզապես կտրել են: Նեղ, բարձրակրունկ կոշիկներ. թաթը կազմված է ավելի քան 20 ոսկրից ու հոդերից, որոնք քայլելու ժամանակ աշխատում են զսպանակի նման: Պատկերացրեք, թե ինչ է կատարվում, երբ թաթն արգելափակվում է նեղ կոշիկի մեջ: Բնականաբար, խախտվում է կենսամեխանիկան, թաթի ֆունկցիան:

Ավելորդ քաշ. որքան թաթի վրա ծանրաբեռնվածությունը շատ է, այնքան ձևախախտումը մեծ է:

Սպորտային կոշիկներ կրելը նույնպես հղի է թաթի ձևախախտման վտանգով:

Դրա համար ճիշտ է տարբեր կոշիկների հերթագայությունը և ժամանակ առ ժամանակ ոտաբոբիկ քայլելը:

Մարդկանց 70 %-ը տառապում է թաթի այս կամ այն ձևախախտման հետևանքներից, նրանց 90 %-ը կանայք են` այստեղ չի կարելի չնշել բարձրակրունկների գործոնը:

Կոշտուկներից ազատվելու խնդիրը մարդկությանը հետաքրքրել է անհիշելի ժամանակներից: Հին եգիպտական բուրգերում հայտնաբերվել են մարդկային մնացորդներ` ոտքի առաջին մատները հատված ու դրա փոխարեն փայտյա պրոթեզներ դրած:

Ճապոնացի գիտնականները պեղումների արդյունքում հայտնաբերել են, որ հին մարդիկ, որոնք ոտաբոբիկ էին քայլում, նման խնդիրներ չեն ունեցել: Ներկայում նման խնդիր չունի Աֆրիկայի բնակչության այն հատվածը, որը ոտաբոբիկ է քայլում:

Կոշտուկներից կարելի է խուսափել