Forbes-ը հրապարակել է ռուսաստանցի միլիարդատերերի վարկանիշային ցուցակը
18/04/2013 20:34

Forbes-ը հրապարակել է ռուսաստանցի միլիարդատերերի վարկանիշային ցուցակը

Forbes հանդեսը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց հոբելյանական`թվով 10-րդ վարկանիշային ցուցակը:

Utro.ru-ի փոխանցմամբ` 2013 թ.-ի ցուցակը գլխավորում է «Մետալոինվեստ» ընկերության սեփականատեր Ալիշեր Ուսմանովը`17.6 միլիարդ դոլար կարողությամբ:

2-րդ տեղն է զբաղեցրել «Ալֆա-գրուպի» խոշորագույն բաժնետեր Միխայիլ Ֆրիդմանը`16.5 միլիարդ դոլար կապիտալով:

Եռյակը եզրափակում է «Նովատեկի» սեփականատեր Լեոնիդ Միխելսոնը`15.4 միլիարդ դոլար կարողությամբ:

 

Forbes-ը հրապարակել է ռուսաստանցի միլիարդատերերի վարկանիշային ցուցակը