.jpg)
Դատարանը բավարարել է Գ. Լեպսի հայցը. Նա «Դեղին թերթի» կստանա 50 000 ռուբլի
Դատարանը բավարարել է երգիչ Գրիգորի Լեպսի հայցը և «Դեղին թերթից» հօգուտ երգչի կբռնագանձվի 50 000 ռուբլի: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն:
Նա այդ գումարը կստանա՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Հիշեցնենք, որ Գրիգորի Լեպսը հայց է ներկայացրել դատարան «Դեղին թերթի» դեմ` առանց իր հետ համաձայնեցնելու կասկածելի ռեյտինգում իր նկարի օգտագործման և իր հասցեին վիրավորանքներ հասցնելու համար: Այս անգամ նա թերթից պահանջում էր 1 մլն ռուբլի «Ոչ սեքսուալ աստղեր» անվանակարգում իր նկարի տպագրության համար: Երգիչը վիրավորական է համարել իր արտաքինի վերաբերյալ լրագրող և հեռուստալրագրող Օտար Կուշանաշվիլիի մեկնաբանությունը:
Նախորդող հրապարակում՝ Գրիգորի Լեպսը «Դեղին թերթից» 1 մլն ռուբլի է պահանջում
Գ. Լեպսի հայցը «Դեղին թերթի» դեմ բավարարվել է. նա կստանա 100 հազար ռուբլի