.jpg)
Իրանցի գեներալ. Իրանի բանակը ի զորու է ինքնուրույն ոչնչացնել Իսրայելը
Իրանի բանակը ի զորու է ինքնուրույն ոչնչացնել Իսրայելը: Այս մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր Իրանի բանակի օրվա առթիվ կազմակերպված զորհանդեսի ավարտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ բանակի ընդհանուր հրամանատար, բրիգադի գեներալ Աթաոլլահ Սալեհին:
Իրանցի բարձրաստիճան զինվորականը, ի պատասխան Իսրայելի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե Իսրայելը ինքնուրույն կարող է Իրանի վրա ռազմական հարձակում գործել, մասնավորապես պատասխանել է. «Ի պատասխան Իսրայելի ՊՆ հայտարարությանը, նշեմ, որ Իրանի բանակն էլ ի զորու է ինքնուրույն, առանց օժանդակ ուժերի, ոչնչացնել Իսրայելը»:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր Իրանի բանակի օրվա առթիվ կազմակերպված զորահանդեսի ժամանակ, ի թիվս այլ զինատեսակների, ներկայացվել է նաև «Սարիր» անունը կրող նոր անօդաչու ինչքնաթիռը: Այն ռադարների կողմից չի հայտնաբերվում, վերջինիս հնարավոր է ամրակցել նաև զենք և հեռադիտակ:
Զորահանդեսին մասնակցել են F4, F5, F14, Su, «Ազարախշ», «Սաեղե» կործանիչները, «Նազաաթ» և «Ֆաջր» հրթիռները, «S200», «Ղադեր», «Ռափիր» հրթիռային համակարգերը, տանկեր, ուղղաթիռներ և այլ զինատեսակներ: