.jpg)
Սեֆիլյան. Ապրիլի 9-ից հետո շարժումը չի կարող համարվել որևէ մեկի գլխավորածը
«Փետրվարի 18-ի շարժումը, հատկապես ապրիլի 9-ից հետո, չի կարող համարվել որևէ մեկի գլխավորած շարժում: Ժողովուրդը քաղաքական զարթոնք է ապրում ինչպես իր երկրում, այնպես էլ արտերկրում»,- նման գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում «Սարդարապատ» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ապա շարունակել.
«Այն, ըստ էության, բոլոր նախադրյալներն ունի վերածվելու նորգաղութային տիրապետությունը թոթափելու և Հայաստանում իրապես ինքնիշխան նոր որակի պետություն կառուցելու ազգային-ազատագրական շարժման՝ սկիզբ դնելով հայության ու Հայաստանի վերածննդին: Ուստի, Նախախորհրդարանը ոչ թե շարժման կողքին է, այլ շարժման լիարժեք բաղադրիչ է: Ավելին, Նախախորհրդարանը շարժումը հաղթական ավարտին հասցնելու հստակ ծրագիր ունեցող ուժ է»: