Լևոն Զուրաբյան. Ապուշություն է, թե ԲՀԿ-ն է ՀԱԿ-ին ֆինանսավորում
18/04/2013 13:40

Լևոն Զուրաբյան. Ապուշություն է, թե ԲՀԿ-ն է ՀԱԿ-ին ֆինանսավորում

Նորաստեղծ ՀԱԿ կուսակցությունում, բացի այն կուսակցություններից, որոնք կային, անդամագրվել է նաև մոտ 2000 անկուսակացական մարդ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Մարդկային ռեսուրսի առումով, Զուրաբյանի հավաստմամբ, ՀԱԿ-ն ավելի հզոր է, քան երբևէ:

«Մեր միավորման հիմքում գաղափարական պլատֆորմ է: Մենք առաջին կուսակցությունն ենք, որը նախատեսում է ֆրակցիաների ստեղծում, երբ մարդիկ հնարավորություն կունենան գաղափարախոսական հենքի վրա ստեղծել ֆրակցիաներ»,- ասաց Զուրաբյանը:

Նա «ապուշություն» որակեց շրջանառվող լուրը, թե ԲՀԿ-ն է ֆինանսավորում ՀԱԿ-ին: Զուրաբյանը նշեց, որ բանակցություններ են վարում ՀՅԴ-ի հետ, ԲՀԿ-ի հետ և ամեն ինչ արվում է միասնական գործ կատարելու համար, և «իշխանությունից քաղաքապետարանը վերցնելու համար»:

 

Լևոն Զուրաբյան. Ապուշություն է, թե ԲՀԿ-ն է ՀԱԿ-ին ֆինանսավորում