.jpg)
18/04/2013 20:40
Լիբիայում հարսանիքի ընթացքում արձակած կրակոցները դիպել են ինքնաթիռին
Լիբիական ավիաընկերություններից մեկի ինքնաթիռը, Տրիպոլիի օդանավակայանում վայրէջք իրականացնելիս, ընկել է կրակահերթի տակ:
Mk.ru-ի փոխանցմամբ` ինքնաթիռին է դիպել հարսանիքներից մեկի ընթացքում ավանդաբար արձակվող կրակոցների գնդակը:
Հարսանիքը տեղի է ունեցել օդանավակայանի հարևանությամբ:
Նշվում է, որ ինքնաթիռը և ուղևորները չեն տուժել: