.jpg)
Մանչինին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»
«Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչները հանդիպել են ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հետ: Ինչպես տեղեկացնում է «Sportmediaset»-ը, իտալացի մասնագետը մանչեսթերյան թիմը գլխավորելու պաշտոնական առաջարկ է ստացել: Անգլիական ակումբը պատրաստ է նրան առաջարկել քառամյա պայմանագիր` տարեկան 12 մլն եվրո աշխատավարձով: Ներկա պահին «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը չի հայտարարել իր որոշումը` կապված այժմյան գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի ճակատագրի հետ, բայց, ամենայն հավանականությամբ, նա մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից:
Նշենք, որ առայժմ հայտնի չէ, թե ինչպիսին է Կառլո Անչելոտտիի պատասխանը: